Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՊՆ խոսնակ. Հակառակորդն առնվազն 7 զոհ ունի

ՊՆ խոսնակ. Հակառակորդն առնվազն 7 զոհ ունի
30.12.2016 | 12:36

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է հակառակորդի կորուստների մասին:


«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈՒ կողմից իրականացվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ զինված ուժերում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»,- գրել է ՊՆ խոսնակը։

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ